Հյուսիսային Սինայում ահաբեկչություն է կատարվել


10:35 , 12 նոյեմբեր, 2015

1311784243898Araratnews.am-ը գրում է.

Եգիպտոսի Սինայ թերակղզու հյուսիսում գտնվող Էլ-Արիշ քաղաքում իրականացված ահաբեկչության հետևանքով 9 մարդ է զոհվել, հաղորդում է Al-Youm Al-Sabea-ն:

Նախնական տեղեկությունների համաձայն` զինյալների խումբը բնակելի տան վրա կրակ է բացել, ապա պայթեցրել մոտակայքում գտնվող ավտոմեքենան:

Զոհվածների մեջ կան մանկահասակ երեխաներ: