08:15 , 12 նոյեմբեր, 2015
Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննության է առել երկրի կառավարության հայցը Կատալոնիայի անկախության մասին բանաձևի օրինականության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Դատարանը միաձայն նման որոշման է եկել լիակազմ արտակարգ նիստից հետո։
Այդպիսով՝ համաձայն Իսպանիայի Սահմանադրության 161.2 հոդվածի՝ բանաձևի գործողությունը դադարեցվում է մինչև ՍԴ-ի կողմից վճռի ընդունումը։
Չորեքշաբթի Իսպանիայի կառավարությունը դատարան էր փոխանցել փաստաթղթի բողոքարկման հայց։