Քանյե Ուեսթն իր սանրվածքի վրա օրական ծախսում է 500 դոլար


05:39 , 12 նոյեմբեր, 2015

Kanye-WestՔանյե Ուեսթն ամեն օր 500 դոլար է ծախսում իր վարսահարդարի ծառայությունների դիմաց: Այս մասին Heat պարբերականի հետ հարցազրույցում ասել է երգչուհի Ռիհաննայի հայրը` Ռոնալդ Ֆենտին: 2010-ին նա ներկա է եղել Ռիի և Քանյեի համատեղ համերգային շրջագայություններին:

«Դա ուղղակի խելահեղություն է: Նա մազերը կտրում է ամեն օր, և իր ոճաբանին օրական 500 դոլար է վճարում: Չեմ հասկանում` ինչու այդքան ծախսել նման սանրվածքի վրա»,- ասել է նա:

Քանյեի վարսահարդարը Իբն Ջասփերն է, որի հետ նա աշխատում է արդեն 20 տարի: