Լուսանկարիչը ներկայացրել է Գվատեմալայի հղի երեխաներին


03:22 , 12 նոյեմբեր, 2015

1710425Daily Mail հանրաճանաչ պարբերականը հրապարակել է շվեդ լուսանկարիչ Լինդա Ֆորսելի լուսանկարների շարքը, որտեղ Գվատեմալայի հղի երեխաներն են:

Ժապավաններում դեռահաս տարիքում մայր դարձած աղջնակներն են և նրանց երեխաները:

Իր լուսանկարներով Ֆորսելը ցանկացել է փոխանցել երեխաների հուզական և ֆիզիկական վիճակը, որոնք բարոյական վնաս են կրել նման դրության մեջ հայտնվելով:

Նշվում է, որ Գվատեմալան աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ դեռահասների հղիությունն աճում է` չնայած հասարակության քննադատությանը: Այդ երկրում ծննդկանների մեկ քառորդը մինչև 15 տարեկան աղջնակներ են: Նման հղիությունների 90 տոկոսը տեղի է ունենում արյունակից հարազատների հետ սեռական հարաբերություններ ունենալու հետևանքով: