Դիսնեյի հերոսների սանրվածքներով կեղծամներ քաղցկեղով հիվանդ երեխաների համար (լուսանկարներ)


04:33 , 12 նոյեմբեր, 2015

Երեք երեխայի մայր և օնկոլոգիայի բաժանմունքի նախկին բժշկուհի Հոլլի Քրիստենսենը քիմիաթերապիայից մազերը կորցրած երեխաների համար կեղծամներ է կարում։ Յուրաքանչյուր աղջնակ ստանում է դիսնեյյան իր սիրելի հերոսի սանրվածքի պես կեղծամ և մի փոքր ավելի երջանիկ է դառնում։