Լեհաստանի պաշտպանության նախարարին քննադատել են հրեական դավադրության տեսության համար


00:44 , 12 նոյեմբեր, 2015

1711167Լեհաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Անտոնի Մացերևիչը քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ լուրջ է ընդունել կասկածելի փաստաթուղթը: Համաձայն այդ փաստաթղթի` համաշխարհային տիրապետությունը նվաճելու հրեական դավադրությունը կարող է իրական լինել, գրում է The Guardian-ը:

2002-ին առցանց ռադիոկայաններից մեկի եթերում Մացերևիչն ասել է, որ կարդացել է «Սիոնի իմաստունների արձանագրությունները», որտեղ նկարագրվում է հրեաների` համաշխարհային տնտեսության և զանգվածային լրատվամիջոցների կառավարման զավթման ծրագիրը: Սակայն պարբերականը նշում է, որ այդ «արձանագրություններն» առասպելաբանություն են:

«Փորձը ցույց է տալիս, որ նման խմբեր առկա են հրեական շրջանակներում»,- ասել է Մացերևիչը:

Նրա խոսքերը քննադատվել են Լեհաստանում հակառասիստական արշավի շրջանակներում:

«Նա լավ հայտնի է քաղաքականության տարաձայնություններ առաջացնող, արմատական ոճով, որն ընթանում է մեկ հունով` Ռադիո Մարիայի եթերում ազգայնական ինքնության խոսակցությունների հետ»,- Լեհաստանում ուլտրաաջերի մասին իր գրքում վերոնշյալ անձի վերաբերյալ գրել է Ռաֆալ Պանկովսկին: