09:00 , 12 նոյեմբեր, 2015
Բաղադրիչներ
- լոբի կանաչ - 400գր
- գազար - 1 հատ
- դդմիկ - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- ռեհան - 1ճ/գդ (չորացրած)
- ձիթայուղ - 2-3ճ/գդ
- ջուր - 1 բաժակ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Լվանում և կտրատում ենք դդմիկը, ապա կեղևազրկում և կտրատում ենք գազարը:

- Բարակ, երկար շերտերով կտրատում ենք տաքդեղը:

- Տապակի մեջ լցնում ենք ձիթայուղը, ապա ավելացնում ենք կտրատված բանջարեղենը, լոբին, աղը, սև պղպեղը, չորացրած ռեհանը, ջուրը և դնում թույլ կրակի վրա՝ փակ կափարիչով շոգեխաշվելու 20 րոպե:

- Պատրաստի ուտեստը մատուցում ենք տաք վիճակում:

Մատուցելիս կանաչ լոբու վրա շաղ տվեք քունջութ: