Չկա ուժեղ իշխանություն, պարզապես կա թույլ ընդդիմություն


14:22 , 13 դեկտեմբեր, 2012

Գնալով համոզվում եմ, որ առհասարակ չկա ուժեղ իշխանություն, կա պարզապես թույլ ընդդիմություն` լղոզված ու իրավիճակային քաղաքական օրակարգով, ներքին հանդուրժողականության բացակայությամբ, սեփական ուժերի, կարողությունների հանդեպ հասարակական վստահության գերագնահատմամբ … և վերջապես` իշխանությունը վերցնելու անկարողությամբ…
Ընդդիմության թիվ մեկ առաքելությունը, ըստ իս, հանրությանը իշխանությունից տարբերվող կառավարման մոդել առջարկելն է: Երբ դա չկա, մնացած բոլոր սցենարներն ավարտվում են ուժերի փոշիացմամբ` հերթական ապատիկ մթնոլորտը ստեղծելու հեռանկարով…
Եվս մեկ անգամ պետք է պարզ լինի, որ քաղաքական խաղատախտակի վրա թույլ ընդդիմության խաղը մշտապես ավարտվում է իշխանական գամբիտով…