17:06 , 11 նոյեմբեր, 2015
Պատրաստման եղանակ
- Կտրատում ենք թխվածքաբլիթը, ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված սառը
կարագը ու, ձեռքերով տրորելով, վերածում զանգվածը փշրանքի:
Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և թխում 15 րոպե 180 աստիճանում:

- Հարում ենք ձվի դեղնուցներն ու խտացրած կաթը, ապա կրեմի մեջ քամում ենք
կիտրոնի հյութը և շարունակում հարել ևս 5 րոպե:

- Հանում ենք թխվածքը ջեռոցից, վրան լցնում կրեմը, գդալով հարթեցնում և կրկին դնում ջեռոցի մեջ 10 րոպեով:

- Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում, որ սառչի և մատուցում:

Մատուցելիս զարդարեք խտացրած կաթով թխվածքը հատապտուղներով, կտրատված մրգերով կամ քերած շոկոլադով: