Առաջին լուսանկարները «Քարե դարդ»-ի նկարահանման հրապարակից


14:15 , 11 նոյեմբեր, 2015

Վաչե Թովմասյանի, Արմուշի, Ռաֆայել Երանոսյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի, Աննա Մանուչարյանի, Հակոբ Հակոբյանի, Անատի Սաքանյանի  և այլոց մասնակցությամբ «Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներն արդեն սկսվել են։ ATV հեռուստաընկերության նոր սիթքոմը եթերում կլինի շատ շուտով։

Դատելով պոստերից՝ կարելի է ենթադրել, որ Վաչեն ժամանակակից աշխարհի մարդ է, ով հայտնվում է քարե դարում։ Թե ինչ պատմությունների մեջ է ընկնում Վաչեն և ինչպես է հաղթահարում դրանք, կիմանաք՝ հետևելով «Քարե դարդ»-ի զարգացումներին։