23:45 , 10 նոյեմբեր, 2015
Newmag.am-ը գրում է.
Գիրք երկրորդ
Համաձայն լեգենդի՝ Սլիզերինը այդ սենյակը այնպես էր փակել, որ ոչ ոք չկարողանա բացել այն այնքան ժամանակ, մինչև դպրոցում հայտնվի նրա իրական հետնորդը: Միայն նա կկարողանա գտնել ու բացել Գաղտնի սենյակի փականը, ազատել այնտեղ թաքնված սարսափն ու օգտագործել դա` դպրոցը անարժաններից մաքրելու համար:
***
Մեկ տարեկանում Հարին անհասկանալի կերպով հաղթահարեց բոլոր ժամանակների ամենասարսափազդու կախարդին` Վոլան դե Մորտին, որի անունը մինչև այժմ էլ շատ կախարդներ ու վհուկներ չեն համարձակվում նույնիսկ արտաբերել: Հարիի ծնողները զոհվեցին հենց Վոլան դե Մորտի դեմ պայքարում: Սակայն տղան միայն արտասովոր սպի ստացավ, և այդպես էլ ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե կախարդական ուժերը Վոլան դե Մորտին ինչու լքեցին հենց այն պահին, երբ չար կախարդը փորձեց սպանել Հարիին:
***
Հարի Փոթերը հրաշագործ էր, հրաշագործ, որը նոր էր ավարտել Հոգվարդսի կախարդանքի ու մոգության դպրոցի առաջին դասարանը: Դարսլների ընտանիքը սարսափում էր նրա հետ ամառն անցկացնելու հեռանկարից, սակայն նրանց զգացածը ոչինչ էր Հարիի զգացածի համեմատ:
***
Երբ Հարին ամառային արձակուրդն անցկացնելու համար վերադարձավ դպրոցից, քեռի Վեռնոնը տղայի հետ սկսեց վարվել այնպես, կարծես նա ռումբ էր, որը պատրաստ էր պայթել ցանկացած պահ, և այդ ամենը՝ այն պատճառով, որ Հարին իրոք նորմալ երեխա չէր: Ավելին, նա այնքան աննորմալ էր, որքան ընդհանրապես հնարավոր էր:
***
Հարիին հորից մնացել էր միայն երկար արծաթագույն, անտեսանելի դարձնող թիկնոցը: Դա նրան ու Ռոնին հնարավորություն էր տալիս գաղտնի դուրս գալ ամրոցից ու այցելել Հագրիդին: Երեխաները սովորական ժամին գնացին ննջասենյակ, սպասեցին, որ Նևիլը, Դինն ու Սիմուսը դադարեն քննարկել Գաղտնի սենյակը և քնեն: Հետո վեր կացան, կրկին հագնվեցին ու ծածկվեցին թիկնոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ