Կառավարական զորքերը Սիրիայում հերթական հաջողությունը գրանցեցին


23:29 , 10 նոյեմբեր, 2015

Կառավարական զորքերն այսօր կարողացան ճեղքել Կվեյրասի ռազմաօդային բազայի պաշարումը, որը գտնվում է Հալեպ նահանգում: Այդ մասին հայտնում են Սիրիայի նախագահի աշխատակազմից:
Շատ արժանահիշատակ է հատկապես այն հանգամանքը, որ Կվեյրասի ռազմական բազան 2 տարի է, ինչ գտնվում էր Իսլամական պետության հսկողության տակ, որոնք այն խիստ հսկողության տակ էին պահում` մոտ 800 զինվոր պահելով:
Այս շոշափելի հաջողությունը մեծ իրադարձություն կարելի է համարել, քանի որ սա այնպիսի հաղթանակներից է, որոնցից հետո եթե ճիշտ ուղով են տանում պատերազմի ընթացքը, ապա հակառակորդի ուժերն օրեցօր տեղի են տալիս` մինչև վերջնական պարտություն: