22:40 , 10 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հաստատել է ռազմական բյուջեի մասին օրինագիծը:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը` նոր բյուջեն նախատեսում է ծախսերի կրճատում 5 մլրդ դոլարով: Փաստաթղթին կողմ է քվեարկել Սենատի 100 անդամից 83-ը:
Օրինագիծը նախատեսում է 300 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի ռազմական աջակցությանը: Նախկինում Ուկրաինան դիմել էր ԱՄՆ-ին` ռազմական վերապատրաստողների թվաքանակի ավելացման խնդրանքով: