Եվրամիությունը չի ընդլայնվի ևս 4 տարի


19:52 , 10 նոյեմբեր, 2015

1710442Եվրահանձնաժողովում հաստատել են այն սկզբունքային դիրքորոշումը, համաձայն որի` Եվրամիությունը չի ընդլայնվի նախագահ Ժան Կլոդ Յունկերի գործունեության օրոք: Այս մասին ասվում է ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում, գրում է Korrespondent.net-ը:

«Շատ երկրներում և շատ ոլորտներում անցյալ տարիների ընթացքում կարևոր առաջընթացի ֆոնին երկրներում առկա խնդիրները վկայում են, որ նրանցից ոչ մեկը պատրաստ չի լինի միանալ ԵՄ-ին Եվրահանձնաժողովի մանդատի ընթացքում, որն ավարտվում է 2019-ի վերջին»,- ասվում է փաստաթղթում:

Զեկույցը վերաբերում է Թուրքիային, Չերնոգորիային, Սերբիային, Ալբանիային, Մակեդոնիային, Բոսնիա և Հերցեգովինային ու Կոսովոյին:

Նշվում է, որ Թուրքիան և Արևելյան Բալկանների երկրները ճգնաժամի մեջ են, Սիրիայից և Իրաքից ներգաղթյալների ու փախստականների հոսքի պատճառով: