19:19 , 10 նոյեմբեր, 2015
Wnews.am-ը գրում է.
Հայտնի երգչուհի Իրինա Դուբցովան բաժանվել է իր սիրեցյալից՝ 24-ամյա Վիտալի Մակարյանից, որը հանրությանը հայտնի է Մարսել կեղծանունով։ 33-ամյա երգչուհին հոգնել է իր ընտրյալի բռնկուն խառնվածքից։
Զույգի կրքոտ սիրավեպը սկսվել էր մոսկովյան ակումբերից մեկում կազմակերպված երեկույթի ընթացքում, նրանք հեռախոսահամարներ էին փոխանակել, մեկ ամիս անց Վիտալին իր գեղեցիկ ժեստերով եւ ուշադրությամբ նվաճել էր Իրինայի սիրտը։ Սիրահարները չէին թաքցրել, որ իրենց հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են։
Դուբցովան սիրեցյալին ծանոթացրել է իննամյա որդու՝ Արտեմի եւ մոր՝ Նատալիա Բորիսովնայի հետ։ Լրագրողները պարզել են, որ Դուբցովան ու Մակարյանը բաժանվել են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ