Լաթաքիայի գնդակոծման հետևանքով զոհվել է 10 մարդ


18:06 , 10 նոյեմբեր, 2015

1300565388Սիրիայում գրոհայինների հրթռիակոծման տակ է հայտնվել Լաթաքիա քաղաքը՝ հայտնում է SANA գործակալությունն իր թվիթերյան էջում։

Ինչպես նշվում է՝ պայթյունները տեղի են ունեցել քաղաքային համալսարանից ոչ հեռու։ Զոհվել է առնվազն 10 մարդ, ևս 50-ը վիրավորվել են։

Նշվում է, որ գրոհայինները երկու ինքնաշեն հրթիռներն արձակել են Լաթաքիայի արվարձանից։