Արարատում 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


14:42 , 10 նոյեմբեր, 2015

28426_Trup_u_Visotskogo_Ekaterinburg_1393497564ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա Վ. Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. նոյեմբերի 9-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում հայտնաբերվել է Մասիս-Կայարան 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ Վաչագան Մյասնիկի Սարգսյանի դին` դեմքի և գլխի մասերում արնանման հետքերով:

Դատաբժշկի կողմից տրված նախնական հետազոտության արդյունքների համաձայն, արձանագրվել են գանգի հիմի և թաղի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վ. Սարգսյանի սպանության բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։