Հստակեցվել է ավտոբուսի վթարից տուժածներին տրամադրվելիք դրամական փոխհատուցման չափը


14:06 , 10 նոյեմբեր, 2015

Հստակեցվել է ավտոբուսի վթարից տուժածներին տրամադրվելիք դրամական փոխհատուցման չափըPanorama.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում կայացել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի 
որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: 

Ըստ այդմ նախատեսվում է.

Վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ  դրամ։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում  բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ։ Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ