14:00 , 10 նոյեմբեր, 2015
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի կարծիքով՝ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նոր շունչ է հաղորդել թիմին:
«Ինձ համար դժվար է, միաժամանակ նաև հեշտ խոսել Կոնտեի մասին: Ես նրան վաղուց գիտեմ: Միասին խաղացել ենք, այժմ Անտոնիոն իմ մարզիչն է:
Կոնտեի մասին շատ երկար կարելի խոսել և միայն դրական կարծիք հայտնել: Նա մի մարզիչ է, ով կարողանում է մոտիվացնել: Կոնտեն նորամուծություններ կատարեց, և այժմ մենք ստանում ենք արդյունքները: Նա նոր շունչ հաղորդեց մեր թիմին»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը: