12:54 , 10 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ադրբեջանում հայտնված Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանն առողջական խնդիրներ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:
«Ընտանիքի անդամների հետ եմ զրուցել, ասել են, որ խնդիրներ չունի, հիշողության հետ կապված նույնպես չունի»,-ասաց Ֆելիքս Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Կոթի գյուղի բնակչուհի Լուսիկ Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է Ղազախի շրջանում:
Ավելի ուշ Կարմիր խաչը հաստատեց լուրը: