12:18 , 10 նոյեմբեր, 2015
Հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում կործանված ռուսական А321 ինքնաթիռի մասնիկները մոտ ժամանակներս Կահիրե կտեղափոխեն մանրամասն ուսումնասիրության համար: Այս մասին գրում է եգիպտական «Ալ-Մասրի ալ-Յոում» թերթը՝ հղում անելով աղետի հետաքննության հանձնաժողովում աղբյուրին:
Նախօրեին հետաքննիչներն այցելել են աղետի վայր Եգիպտոսի զինված ուժերի ուժեղացված պահպանության ներքո: Այցը կարճատև է եղել, մասնագետները մասնիկների մի շարք ուսումնասիրություններ են արել և գնացել են աղետի վայրից:
Աղբյուրը հանձնաժողովում թերթի համար հերթական անգամ հաստատել է, որ հետաքննիչներն առայժմ պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերել ինքնաթիռի մասնիկների կամ ողբերգության զոհերի մարմինների վրա: