Կառավարության պետ. ռեգիստրում Ամենայն Հայոց Հայրապետի անունով գրանցված «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ գոյություն չունի


12:18 , 10 նոյեմբեր, 2015

ՀԵՐՔՈՒՄ
«Չորրորդ ինքնիշխանության» կողմից օրեր առաջ հրապարակվել է «Գարեգին Բ-ի անունով «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ է գրանցվել» հոդվածը:
Այսու պաշտոնապես հայտնում ենք, որ այն իր բովանդակությամբ «Չորրորդ ինքնիշխանության» ոճին հատուկ հերթական հերյուրանքն է:
Հայաստանի Հանրապետության կառավարության պետ. ռեգիստրում Ամենայն Հայոց Հայրապետի անունով գրանցված «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ գոյություն չունի: