11:38 , 10 նոյեմբեր, 2015
Սիրիայի Հալեպ քաղաքում Սուրբ Ֆրանցիսկոսի կաթոլիկ եկեղեցին հրետանային գնդակոծության է ենթարկվել՝ արկն ընկել է եկեղեցու տանիքին: Այս մասին հայտնում է ամերիկյան CNA կաթոլիկական գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել պատարագի ժամանակ, որին մասնակցել է մոտ 400 մարդ: Սակայն նրանք չեն վախեցել և շարունակել են պատարագը: 6 հավատացյալներ թեթև վնասվածքներ են ստացել:
Հոգևորական Իբրահիմ Ալսաբահի խոսքով, որը կատարել է ժամերգությունը, գնդակոծությունը իրականացրել են ջիհադիստները: Նա հայտնել է, որ տաճարը նախկինում էլ է գնդակոծվել:
«Մենք հույս ունենք, որ կավարտվի այս քաոսը, և շուտով այդ պատահարների մասին կկարողանանք խոսել որպես անցյալի՝ չվախենալով նոր հարձակումներից»,- հայտարարել է հոգևորականը: