Թե՛ Լավրովը, թե՛ Ուորլիքը բավականին լավ ԵԱՀԿ-ի պորտը տեղը դրին, ու պետք է ըստ արժանավույնս գնահատել դա


11:48 , 10 նոյեմբեր, 2015

Ես որ ասում եմ, որ մեր լրատվական դաշտի մեծ մասը զավադսկոյ նաստռոյկեքով ռուսաֆոբ ա, ու էդ ուղղակի հենց-նենց ա՝ հանուն մոդայի ու ազատամիտ երևելու, ասում են՝ սենց չի, նենց ա։

Երեկ Լավրովը Երևանում էր, ասուլիս եղավ, ընդամենը երկու հարց տվեցին, ու հարցերի պատասխանների ժամանակ Լավրովը շատ չոր արտահայտվեց ԵԽԽՎ-ի ու դրա ընդունած հակահայկական ռեզոլյուցիայի մասին, և նրա ասելիքը մոտավոր էն էր, որ ԵԽԽՎ-ն իրա քիթը չխոթի մի բանի մեջ, որն իրեն չի վերաբերում, ու իրա կարծիքը չեն հարցնում, որովհետև կա Մինսկի խումբ, կան համանախագահներ, որոնք լավ գիտեն, թե ինչ են անում ու ինչի։

Հիմա թվում է, թե էսքանից հետո մեդիա դաշտի հակառուսականությունը գոնե մի քիչ կադեկվատանա... Ուր ա թե... Նենց տպավորություն ա մոտս, որ Լավրովը ոչ թե ԵԽԽՎ-ին ա շինել, այլ մի քանի թերթերի խմբագրությունների, ու հիմա սրանք էլ նեղացել՝ աբառոտկա են անում։ Ժողովուրդ, դժվա՞ր ա գոնե ձևի համար մի քիչ տենց ակնհայտ ցույց չտալ ձեր աշխարհաքաղաքական նախասիրությունները՝ դրանք մի բան էլ մեր վզին փաթաթելով, ու սորոսա-օլբրայթյան գրանտերից կախվածությունը...

Հիմա որ Լավրովը սենց չորով չասեր, այլ ավելի փափուկ ասեր, կամ էլ ոչինչ չասեր էս թեմայով, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ համահայկական հիստերիա էր բարձրացել։ Բայց չէ, պետք ա, մեկ ա, թքել-մրել ու պայքարիստ-եվրոինտեգրաստ խաղել։ Լավին՝ լավ ասեք, վատին՝ վատ։

Հ․Գ․ Ի դեպ, էս մի հարցում համանախագահներից թե՛ Լավրովը, թե՛ Ուորլիքը (ի դեպ, երբ Ուորլիքը կոչ էր անում հողեր հանձնել, մեր հիստերիկները, չգիտես ինչի, տենց ինտենսիվ արշավ չեն սկսում դրանց դեմ) բավականին լավ ԵԱՀԿ-ի պորտը տեղը դրին, ու պետք է ըստ արժանավույնս գնահատել դա։