10:45 , 10 նոյեմբեր, 2015
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 417 երեխա՝ 212 տղա, 205 աղջիկ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38458 քաղաքացի: