Հայաստանի մենեջմենթային ամենամեծ խնդիրը սեփական անսխալականության բարդույթն է


10:14 , 10 նոյեմբեր, 2015

Հայաստանի մենեջմենթային ամենամեծ պրոբլեմը սեփական անսխալականության բարդույթն ա: Համարյա բոլոր ասպարեզներում նկատելի է արտասահմանյան կազմակերպություն կամ պետական հիմնարկ: Իսկ անսխալականության բարդույթին որ գումարես տարիներով մի տեղում մնալն ու ղեկավարելը, ապա ստանում ենք կատարյալ լճացում ու արդյունքների կտրուկ անկում:
Ու ամենավատը, որ մեղավոր են ճանաչվում բոլորը՝ բացի բուն ղեկավարից ու նրա նեղ շրջապատից:

Որպես ցայտուն օրինակ կարելի է բերել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ունենք խայտառակ պատկեր բոլոր մակարդակներում, ընդ որում, եթե առաջ քիչ թե շատ իրավիճակը փրկում էր մեծահասակների հավաքականը, հիմա բարձիթողի իրավիճակը եկավ, կպավ հավաքականին:

Անորակ մարզիչ, մոտիվացիայի բացակայություն, ֆուտբոլասերների կարծիքի տոտալ արհամարհում:
Իսկ ո՞վ է մեղավոր՝ ըստ ֆեդերացիայի: Ով ասես, ՖԱՖ-ը, եղանակը, Օբաման, ռուսները, ԻԳԻԼ-ը, Կենտրոնական բանկը, Աստվածը, կարճ ասած, ով ասես՝ բացի ֆեդերացիայից:

Վերջին տարիներին հայ ժողովրդի միակ ուրախություններից մեկի գլխին փորձանք խաղալը։ Քարեր շպրտելու ժամանակն անցել է, ամենավատ ու ամենացինիկ բանն էր, որ կարելի էր անել: Ու արեցին:
Իսկ դա դժվար թե երբևէ ներվի:

Քարեր շպրտելու ժամանակն անցել է, հավաքեք ձեր քարերն ու գնացեք: Ժամանակն է: