Ռոբերտ դե Նիրոն չի բացառել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ցանկությունը


09:35 , 10 նոյեմբեր, 2015

pic_9a1a1fbdff55b011b599a03386540d11Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն չի բացառել, որ կխնդրի իրեն տրամադրել Ռուսաստանի քաղաքացիություն: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, Մոսկվայում իր նոր ռեստորանի բացման արարողության ժամանակ՝ փոխանցում է TASS-ը:

«Հնարավոր է՝ ես ցանկանամ ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն: Ինչպես հասկանում եք՝ դա բարդ իրավիճակ է, այնպես որ՝ տեսնենք, դեռևս չի կարելի կանխագուշակել»,- ասել է դե Նիրոն:

Դերասանը նաև ռուս երիտասարդությանը խորհուրդ է տվել «զբաղվել լավ գործերով և աշխարհն ավելի լավը դարձնել»: