Հորդանանում ոստիկանը գնդակահարել է 2 ամերիկացու


05:41 , 10 նոյեմբեր, 2015

Հորդանանում ոստիկանը գնդակահարել է 2 ամերիկացու168.am–ը գրում է.

Հորդանանում ոստիկանը գնդակահարել է ամերիկացի 2 ինստրուկտորի ու ՀԱՀ-ի քաղաքացու Ամմանի մոտակայքում գտնվող ոստիկանական ուսումնական կենտրոնում, հայտնում է BBC-ն:

Հորդանանի կառավարության մամլո քարտուղար Մուհամմեդ Մոմանին հայտարարել է, որ հարձակվողը վիրավորել է ևս երկու ամերիկացու ու իր չորս համաքաղաքացիներին:

Իշխանությունների տվյալով՝ կրակը բացած ոստիկանը սպանվել է իր գործընկերների կողմից հրաձգության ժամանակ:

Հարձակվողի մոտիվների մասին ոչինչ հայտնի չէ: Հորդանանի իշխանությունները հետաքննություն են անցկացնում: