04:39 , 10 նոյեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Ինտերֆաքսին, այս մասին է հայտնում սիրիական բանակի բրիգադային գենեալ Ալի Մայխուբը:
«Մեր զինված ուժերը ժողովրդական ազատագրական ուժերի հետ միասին շարունակում են Հալեպի մերձակայքում հարավային և արևմտյան ուղղություններով իրականացվող ռազմական օպերացիաները, որի ընթացքում մենք վերահսկողություն ենք իրականացրել մի շարք գյուղերի և տեղանքների` Բարաուի, Ազիզայի, Ազիզա-Սամաանի, Թել-Մամույի վրա»,-շեշտեց զինվորականը:
Ավելի վաղ` Ալի Մայխուբը հայտնել էր Պալմիրայում 40 ահաբեկիչների և 20 զրահամեքենայի ոչնչացման մասին. սպանված ահաբեկիչների մեծ մասը օտարազգի էին: