Ամենահզոր բնական հակաբիոտիկը


03:52 , 10 նոյեմբեր, 2015

Ամենահզոր բնական հակաբիոտիկը168.am–ը գրում է.

Հզոր իմունիտետը լավագույն միջոցն է տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար, իսկ հզոր իմունիտետ ունենալու համար պետք է առողջ սննդակարգ որդեգրել:

healthyfoodhouse.com-ը ներկայացնում է մի ըմպելիք, որը կօգնի պայքարել տարբեր հիվանդությունների դեմ: Կլավացնի ձեր իմունային համակարգն ու էներգիա կհաղորդի ամբողջ օրվա ընթացքում:

Ըմպելիքի բոլոր բաղադրիչները բնական են, և կարող եք հեշտությամբ գտնել ձեր խոհանոցում:

Բաղադրություն

Բոլոր բաղադրիչները խառնեք՝ բացի քացախից: Լավ խառնեք, լցրեք տարայի մեջ և վրան ավելացրեք քացախը: Տարան ծածկեք և թափահարեք: Ցանկալի է, որ տարայի մեջ լցնեք խառնուրդի 2/3 մասը:

Տարան պետք է պահել սառը վայրում 2 շաբաթ: 2 շաբաթ անց խառնուրդը քամեք թանզիֆի (марля) միջոցով:

Այս ըմպելիքն այնքան հզոր է, որ օրական ընդամենը մեկ ճաշի գդալը կլավացնի ձեր իմունային համակարգը:

Այնուամենայնիվ, հիշեք, որ խառնուրդը շատ կծու է, և պետք է այն օգտագործելուց առաջ խորհրդակցել բժիշկի հետ: