03:19 , 10 նոյեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Համացանցում է հայտնվել սարսափելի տեսագրություն, որում, Mirror -ի պնդմամբ, իսլամիստները երեխաների են մահապատժի ենթարկում:
Ըստ այդմ` «Իսլամական պետությունը» Սիրիայում մահապատժի է ենթարկել առնվազն 200 երեխաների: Հայտնի է, որ կադրերը հրապարակել են Եմենից ԻՊ-ի հակառակորդները:
ԶԼՄ-ները նկատում են, որ սա առաջին անգամը չէ, որ իր վայրագություններով հայտնի ԻՊ-ն հաշվեհարդար է տեսնում երեխաների հետ, սակայն այս ողբերգությունը աչքի է ընկնում իր մասշտաբներով: