02:39 , 10 նոյեմբեր, 2015
Պանիրն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Այդ մասին հայտարարել են գիտնականներն, ովքեր ուսումնասիրել են այսպես կոչված ֆրանսիական պարադոքսը. ճարպերով հագեցած սնունդ ընդունելով՝ ֆրանսիացիները շարունակում են բարեկազմ մնալ, գրում է Kedem-ը:
Ամերիկյան քիմիկոսների ասոցիացիայի հետազոտողները, հետևելով երկու խմբի մարդկանց սննդակարգին, որոնցից մեկն ամեն օր բավական քանակությամբ պանիր էր ուտում, եկել են այն համոզման, որ պանիրն ուժեղ ազդեցություն է թողնում մարդու նյութափոխանակության վրա: Մեծ քանակությամբ պանիր օգտագործողների մոտ ավելանում է բուտիրատա կոչվող ճարպաթթուն, որն արագացնում է նյութափոխանակությունը, թույլ չտալով ավելորդ կալորիաներին վերածվելու ճարպային պահուստի:
Գիտնականները նշում են, որ հետազոտության արդյունքում օգտագործվել են միայն ավանդական տեխնոլոգիաներով պատրաստված բնական պանիրներ: