02:34 , 10 նոյեմբեր, 2015Երբեք ոչ ոքի և ոչ մի դեպքում մի պատմեք այս 7 բաների մասին, և կլինի այն, ինչի մասին Դուք չէիք էլ կռահում:
1. Ապագայի պլանների մասին
Եվ այստեղ հարցը ոչ այնքան նախանձի կամ աչքով տալու մեջ է, որքան որ հենց Ձեր մեջ: Հոգեբանները պարզել են, որ հենց Դուք կիսվում եք ինչ-որ մեկի հետ Ձեր ծրագրերի մասին, Ձեր ուղեղը մեխանիկորեն այն իրականացված է համարում և դադարում է աշխատել հետագայում դրան հասնելու համար:
2. Ձեր մեծ գործերի մասին
Նույնիսկ, եթե Դուք հաղթել եք երեք գլխանի հրեշին, պարտադիր չէ այդ մասին պատմել շրջապատի մարդկանց: Առաջին հերթին մեր թվայնացված դարաշրջանում դա այսպես թե այնպես ֆիքսվել է iPhone-ի օգնությամբ, 50 տարբեր դիրքերով, և երկրորդ՝ Դուք ռիսկի կդիմեք գլուխգովանի անուն հանել:
3. Սահմանափակումների մասին
Դուք խիստ դիետա կամ կրոնական պա՞հք եք պահում: Քնում եք տախտակների վրա, որ Ձեր մեջքն ուղի՞ղ լինի, և չեք դավաճանում Ձեր երկրորդ կեսի՞ն: Դա իրոք արժանի է հարգանքի, բայց կորցնում է իր ամբողջ իմաստը, եթե այդ մասին խոսում եք: Քանի որ յուրաքանչյուր հոգևոր սահմանափակում իմաստ ունի միայն համեստության դեպքում, այնպես չէ՞:
4. Վատն ուրիշների մասին
Առավել ևս, եթե նրանք այդտեղ չեն: Դա կոչվում է բամբասանք, իսկ այն մարդիկ, ովքեր դա տարածում են, նրանց չեն հարգում և չեն գնահատում: Հիշեք, ով Ձեզ ուրիշի մասին վատն է ասում, նա վատն է ասում Ձեր մասին ուրիշի մոտ, Ձեր բացակայության ժամանակ:
5. Անձնական խնդիրների մասին
Եվ կարևոր չէ, թե որտեղ՝ տանը, աշխատավայրում, անձնական կյանքում կամ ֆինանսական հարցերում: Ձեր խնդիրները միայն Ձերն են, և Դուք ինքներդ պետք է այն լուծեք: Իհարկե, պատմելով, թե որքան խեղճ ու դժբախտ եք, Դուք կստանաք որոշ աջակցություն Ձեզ շրջապատողներից: Եվ մեկտեղ կպատմեք նաև Ձեր թույլ կողմերի մասին և անպայման հարված կստանաք հետագայում:
6. Ձեր գիտելիքների մասին
Ընդհանրապես գլուխ գովելը վատ է: Եվ ինչքան էլ խելացի Դուք լինեք, պետք չէ բոլորին ասել այդ մասին: Առաջին հերթին Դուք կարող եք նեղացնել ինչ-որ մեկին՝ ստիպելով նրան իրեն Ձեզանից հիմար զգալ: Իսկ երկրորդ՝ գիտելիքը ոչինչ չի նշանակում, եթե Դուք չեք կարողանում այն օգտագործել: Այնպես որ, եթե Դուք դեռ Բիլ Գեյթսը չեք, շարունակեք սովորել և զարգանալ:
7. Լավ գործերի մասին
Ինչ-որ լավ բա՞ն եք արել, ինչ-որ մեկին օգնե՞լ եք, վերցրել եք անտուն շնիկի՞, կերակրել եք ծիտիկների՞ն, փրկե՞լ եք ինչ-որ մեկի կյանքը կամ համբա՞վը, իսկ մի գուցե Ձեր ողջ աշխատավարձը փոխանցել եք բարեգործությա՞ն: Հիանալի է, Տիեզերքը դա անպայման նկատի կունենա և կվերադարձնի Ձեզ հարյուր անգամ շատ: Բայց պետք չէ այդ մասին ամենուր բարձրաձայնել: