00:40 , 10 նոյեմբեր, 2015
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է առանձնազրույց ունենան ինչ-որ ֆորմատով Թուրքիայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, գրում է gazeta.ru-ն:
«Ես չէի բացառի, որ հնարավոր է ինչ-որ քննարկումներ լինեն, որոնք արդեն եղել են անցյալում ինչ-որ ընդհանուր միջոցառումների ժամանակ կամ ոչ պաշտոնական»,- ասել է Էռնեստը:
Նա պարզաբանել է, որ առայժմ իրեն հայտնի չէ երկկողմանի հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին որևէ բան: