Մեքսիկայում աքլորակռվի հետևանքով փոխհրաձգության պատճառով 10 մարդ է զոհվել


00:08 , 10 նոյեմբեր, 2015

pituxAraratnews.am-ը գրում է.

Մեքսիկայի հարավում աքլորակռվի ժամանակ սկսված փոխհրաձգության արդյունքում 10 մարդ է զոհվել, 7 հոգի վիրավոր է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse-ին:

Գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել կիրակի, Կուախինիկուիլապա քաղաքում: Հաղորդվում է, որ զոհերի թվում 12-ամյա երեխա կա:

Միջադեպի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: