23:44 , 9 նոյեմբեր, 2015
Մարդու արտաքին տեսքը կարող է պատմել գործնականորեն ամեն ինչ նրա ֆիզիկական և հոգեկան առողջության մասին: orthodox.od.ua-ն ներկայացնում է բժիշկների կողմից հաստատված նշաններ:
Ճակատին լայնակի կնճիռները բնութագրում են ակլոհոլիզմի հակված մարդկանց:
«Դառը» կնճիռը հոնքերի միջև (հատկապես սեղմված շրթունքների հետ) ասում է այն մասին, որ մարդը տառապում է ինչ-որ քրոնիկ հիվանդությամբ:
Թեթև, դուրս պրծած փայլող աչքերը վահանաձև գեղձի հիվանդության նշան են:
Աչքերի դեղնությունը խոսում է հիվանդ լյարդի մասին:
Երկար, կոր, գեղեցկագույն, խիտ թարթիչները թոքային հիվանդությունների և ասթմայի նշան են:
Աչքերի տակի պարկերը և մուգ շրջանները վկայում են հիվանդ երիկամների և միզապարկի մասին:
Մազերի ուժեղ թափվելը ծանր հիվանդության ժամանակ կամ դրանից հետո իմունիտետի անկման նշան է:
Դիմականման, առանց միմիկայի դեմքը ծանր հոգեկան հիվանդության նշան է, հատկապես՝ շիզոֆրենիայի:
Կնճռոտ դեմքը, նույնիսկ երիտասարդների մոտ էնդոկրին համակարգի հիվանդությունների նշան է:
Աչքերում կարմիր երակները ազդանշան են նյարդային հուծման և քրոնիկ հոգնածության:
Դեմքի առաձգական մաշկն առողջության նշան է: Իսկ թուլացած մաշկը խոսում է նյութափոխանակության խանգարման և աղեստամոքսային համակարգի հիվանդությունների մասին:
Դեմքի ընդհանուր այտուցվածությունը հիվանդ սրտի նշան է:
Հողագույն և «կախված» դեմքն ուռուցքային հիվանդությունների զարգացման նշան է:
Այտերին մազանոթների ցանցը բարձր ճնշման և կաթվածի հակվածության նշան է:
Կանանց դեմքին բաց կետային պիգմենտացիան հղիության նշան է:
Դեմքի վրա դեղնա-դարչնագույն պիգմենտացիոն բծերի հայտնվելը երիկամային հիվանդությունների նշան է:
Վարդագույն, կարմիր այտերը կապտավուն շրթունքների հետ սրտի հիվանդության նշան է:
Դեմքի կապտավուն գունատությունն անեմիայի կամ թոքային հիվանդությունների նշան է, իսկ մոմագույն գունատությունը` թոքախտի:
Աչքերի և բերանի անկյունների կախվածությունն ընկճախտի արտաքին դրսևորում են:
Ներքևի շրթունքն իջնում է, վերևի շրթունքի ծավալը մեծանում է` ուռուցքային հիվանդությունների նշան է:
Չոր շրթունքներն անկյուներում ճաքերով գաստրիտի կամ ստամոքսի խոցի նշան է:
Փխրուն մազերը վկայում են նյութափոխանակության անբավարարության և ավիտամինոզի մասին:
Ճարպոտ, խճճված մազերը էնդոկրին խնդիրների, ստամոքսի և աղիների հիվանդության նշան է:
Ծիածանաթաղանթում մուգ բծերը` «արջի մաշկը», ուռուցքային հիվանդությունների նկատմամբ հակվածության նշան է: