Ինչ կրթություն ունեն հայ դերասանները (Ֆոտո)


22:06 , 9 նոյեմբեր, 2015

Wnews.am-ը գրում է.

Անհավանական է, բայց Wnews.am-ի ցանկում ներկայացված դերասաններից որևէ մեկը չի ավարտել ԵԿԹԻ-ն, բայց դա չի խանգարել նրանցից շատերին հասնել հաջողության: Սա նշանակում է , որ իսկապես տաղանդավոր մարդու դեպքում կրթությունն այնքան էլ էական չէ: Իհարկե քիչ չեն նաև  մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն և վատ չէր լինի, եթե զբաղվեին իրենց իրական մասնագիտությամբ:

 

Աիդա Բաբաջանյան. դերասանուհի-Սովորել է  Թբիլիսիի պետական խորեոգրաֆիայի ուսումնարանում՝ ստանալով բալետի դերասանի որակավորում:

Ալեքսանդր Խաչատրյան. դերասան-Սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկ ստուդիայում: Աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան:  

Անդրանիկ Հարությունյան-դերասան, հումորիստ. Ավարտել է Երևանի պետական Կամերային թատրոնին կից ստուդիան և սկսել աշխատել` որպես դերասան:

Անժելա Սարգսյան. դերասանուհի. Սովորել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 2000թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանիանվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի:

Արման Նշանյան. դերասան, երաժիշտ. Ավարտել է ԱՄՆ «Howard Fine Acting» ինստիտուտը  և ընդունվել միանգամից երկու կրթական հաստատություն` Ստելլա Ադլերի դերասանական ակադեմիա և Էրիկ Մորիսի դերասանական ինստիտուտ: 2002թ. ավարտել է դերասանական կրթությունը և դարձել է Լի Ստրասբուրգի անվան «Դերասանի Ստուդիա»-յի ցմահ անդամ,  

Գոռ Վարդանյան.  դերասան ռեժիսեր. Սովորել է Երևանի Ճարտարապետական ինստիտուտում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների և դարձել հաղթող: 1993թ-ից աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում:

Ելենա Վարդանյան. դերասանուհի ավարտել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից դրամատիկ ստուդիան` որպես դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանուհի: Ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի նույն թատրոն` որպես դերասանուհի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ