Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Զոհալ» ընկերության ներկայացուցիչներին. Armlur.am


19:58 , 9 նոյեմբեր, 2015

Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Զոհալ» ընկերության ներկայացուցիչներինArmlur.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Ա. Ջաբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), «Զոհալ» ընկերության համասեփականատեր Ա. Մանժոսովին (Ավստրիա) և «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Ի. Գերգովին (Բուլղարիա):

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էներգետիկ բնագավառում համագործակցության ծավալման և զարգացման հեռանկարները: «Զոհալ»-ի հիմնադիր Աբդուլ Ջաբար Գարգաշը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու և տարբեր ուղղություններով (արևային, հողմային էներգետիկա և այլն) երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հարցում: Վարչապետը ողջունել է «Զոհալ»-ի՝ Հայաստանում էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և վստահեցրել, որ կառավարությունը հնարավորինս կաջակցի փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ