ՖԱՖ-ին նմանատիպ ձևով քլնգելն ուղղակի անշնորհակալություն է


21:52 , 9 նոյեմբեր, 2015

ՖԱՖ-ին նմանատիպ ձևով քլնգելն ուղղակի անշնորհակալություն է։ Ես, իհարկե, ֆուտբոլից էնքան հեռու եմ, ինչքան հայ աստղերը՝ երգելուց, բայց զատո քլնգելուց էնքան լավ եմ, ինչքան գլուխ գովալուց։
Ինչ եմ ուզում ասեմ՝ ՖԱՖ-ի հանդեպ էդ տիպի թարախ վերաբերմունք, էդ տիպի սխալ արձագանք, նա կյանքում պետք է չտար... Հա, շատ լավ ա, որ մեր ֆուտբոլը միլիոնավոր երկրպագուներ ունի աշխարհոով մեկ (կներեք, մեր մեջ ասած, դա սեր չի էդքան էլ ֆուտբոլի հանդեպ, ինչքան սփյուռքահայի հայրենասիրություն), բայց ՖԱՖ-ն էն տղերքն են, ովքեր առավոտից պատրաստվում են խաղի, էն տղերքն (դե աղջիկներն էլ, իհարկե) են, ովքեր ամբողջ 90 րոպեն տղայավարի բալետ են անում, դա խազ՝ հաշվի չառնելով նույնիսկ պարտությունը, էն տղերքն են, ովքեր իրանց երգերով հուսադրում են և՛ հանդիսատեսին, և՛ խաղացողներին։ Իրանք էն մարդիկ են, ովքեր ժամը 5-ից շարժվում են դեպի ստադիոն՝ շուխուռով, շախով, շուխով ու դուխով։
Թող ներեն բոլոր ֆուտբոլասերները, բայց էդ միլիոնավորից շատերը 3։0 հաշվից հետո լքում են ստադիոնը, իսկ իրանք մինչև վերջին վայրկյանը մնում են ու ոչ մի դեպքում չեն հուսալքվում։
Իսկ իրանց պահանջներն արդար են. ֆուտբոլն էլի վատանում ա, մարզիկն էլ վատն ա... 
Կարճ ասած՝ նման պատասխանն ուղղակի ջահելների ոգին կոտրող անշնորհակալ ու հայ երիտասարդի հանդեպ ատելությամբ լցված պատասխան է։
Էսքանը։
ՖԱՖ, յա ստաբոյ... Դուխով տղերք, դուք իսկական ֆուտբոլասեր եք։