20:15 , 9 նոյեմբեր, 2015
Ladynews.am-ը գրում է.
Հարուստ լինելը հաճելի է: Որքան էլ պնդեն, որ աղքտությունը թերություն չէ, այդուհանդերձ, քեզ ավելի լավ ես զգում, երբ գրպանումդ փող կա, քան առանց դրա: Սակայն, չգիտես ինչու, ոմանց փողն ինքն է ընդառաջ գնում, իսկ մյուսները ծանր աշխատանքով ծայրը-ծայրին են հասցնում:
Այդ հարցի պատասխանը մադիկ հնագույն ժամանակներից փորձել են ստանալ երկնքից: Բոլոր ժամանակների աղտղաբանները մանրակրկիտ հետևել են աստղերի և մոլորակների դասավորվածությանը՝ փորձելով որոշել մարդու ճակատագիրը՝ ըստ նրա կենդանակերպի նշանի: Եվ, իրոք, ատսղաբանությանը կարելի է հավատալ, թե ոչ, սակայն փաստ է, որ Ցուլերը, որպես կանոն, այն մարդիկ են, ովքեր փողատեր են: Իսկ ահա Կուսյերի բախտն այդ առումով չի բերել: Եթե հավատալու լինենք աստղերին, Կույսերը պատրաստ են ժրաջան աշխատել, սակայն բոլորովին չեն կարողանում իրենց աշխատանքի դիմաց պահանջել քիչ թե շատ արժանապատիվ վճար: Իսկ Կույսը ֆինանսական առումով երբեք էլ կենդանակերպի ամենավատթար նշանը չէ:
Այս ամենով հանդերձ, տրամաբանական հարց է ծագում. իսկ ի՞նչ անի այն մարդը, ով ծնվել է ոչ ամենահարուստ նշանի տակ: Մի՞թե նրա ճակատագիրն է ողջ կյանքը ծայրը ծայրին հասցնելը: Պարզվում է, որ ամեն ինչ այդքան մռայլ չէ, և այդ առումով աստղաբանների հետ համամիտ են նաև հոգեբանները: Հարցն այն է, որ ասղաբանների կարծիքով, Կենդանակերպի նշանը ճակատագրի կանխորոշումը չէ, այլ բնավորության որոշակի հատկանիշներ, որոնք մարդու մեջ դրվում են ի ծնե: Այսինքն, եթե դուք ցանկանում եք հաղթահարել ձեր աստղագուշակի այս կամ այն բացասական ազդեցությունը, ապա չպետք է պայքարեք Ճակատագրի դեմ, այլ «ընդամենը» հարկ է ինչ-որ բան փոխեք ձեր մեջ: Անշուշտ, դա անելը հեշտ չէ, սակայն յուրաքանչյուրի ուժերին հարիր:

Այդ մասին են վկայում նաև հոգեբանները. միևնույն պայմաններում մի մարդը կարող է կուտակել մեծ կապիտալ, իսկ մեկ ուրշը՝ սնանկանալ: Սակայն, եթե նա, ով անակրող է գործարարության մեջ, գիտակցի իր սխալները, եթե նա սկսի աստիճանաբար փոխել իր բանվորությունը՝ հետևելով և ընդօրինակելով հաջողակ մարդկանց փորձը, ապա ժամանակի հետ նրան ոչինչ չի խանգարի դառնալ լավ գործարար:
Հենց այդ պատճառով է աստղաբանների գլխավոր կանոնը հնչում այսպես. «Աստղեր ուղղորդում են, բայց չեն պարտադրում»:
Այդ իմաստով ձեր Կենդանակերն անփոխարինելի օգնական է. այն օգնում է, որ ինքներդ ձեզ նայեք կողքից, գնահատեք ձեր ուժեղ ու թույլ կողմերը և գործեք՝ դրանից ելնելով: Հետևելով ձեր աստղագուշակին, դրանցում դուք կարող եք խորհուրդներ գտնել, թե ինչպե՞ս առավելագույն շահեկան կերպով օգտագործեք Կենդանակերպի ձեր նշանի առավելությունները և դրա ո՞ր թերությունների վրա ուշադրություն դարձնեք: Այդ խորհուրդներին հետևելով դուք բոլոր հնարավորություներն ունեք հասնելու բարգավաճման և հարստության:
Կենդանակերպը և փողը. Խոյ
( 21.03-20.04)

Խոյը փողին վերաբերվում է հանգիստ, այն նա համար ինքնանպատակ չէ, այլ ընդամենը միջոց՝ իր նպատակներին հասնելուն օգնող: Փողի նկատմամբ Խոյի հանգիստ վերաբերմունքն արտահայտվում է այն փաստում, որ ընտրություն կատարելով փառքի և փողի միջև, նա գրեթե անվերապահ ընտրում է փառքը: Թեև, կարիերայում Խոյի հավակնություններն անդրադառնում են նաև նրա ֆինանսական բարեկեցության վրա: Խողը կարողանում է ոչ միայն լավ աշխատել, այլև լավ վաստակել:
Կենդանակերպը և փողը. Ցուլ
(21.04-21.05)

Ցուլը կենդանակերպի շատ փողոտ և նպատակասլաց նշաններից մեկն է: Բարեկեցությունը և սեփականատիրությունը Ցուլի մոտ առաջին տեղերում են: Կյանքում նրա համար շատ կարևոր են վաստակը, հարմարավետությունը, բարեկեցությունը և վաղ, թե ուշ նա հասնում է այդ նպատակին՝ կուտակելով ոչ քիչ կապիտալ: Դժվար աշխատանքի շնորհիվ դառնալով զգալի կարողության տեր, Ցուլը հակված չէ փողը քամուն տալուն: Նա ժլատ չէ, սակայն հաշվենկատ է և միշտ փողը ծախսում է խելամտորեն:
Կենդանակերպը և փողը. Երկվորյակ
(22.05-22.06)

Փողին, ինչպես նաև իրենց կյանքում ամեն ինչին, Երկվորյակները վերաբերվում են՝ կախված իրենց փոփոխական տրամադրությունից: Ինքնըստինքյան, փողը նրանց համար ինքնանպատակ չէ, սակայն դրանից նրանք ստանում են ազատության զգացողություն և հնարավորություն՝ բավարարելու նորարարության նկատմամբ իրենց հավերժական ձգտումը՝ ճանապարհորդել, նոր կերակրատեսակներ փորձել, գնումներ կատարել: Տրամադրությունից կախված Երկվորյակները կարող են մեկ քամուն նետել փողը՝ անիմաստ ծախսեր կատարելով, մեկ խնայել յուրաքանչյուր լուման: Վերջինս նրանց մոտ պատահում է ավելի հազվադեպ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ