Տարեց կանանց սպանության գործով կալանավորվել է երկրորդ անչափահասը. ՔԿ


18:30 , 9 նոյեմբեր, 2015

63Elq.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի  Վայոց Ձորի մարզային  քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի և Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել են նոր հանգամանքներ. տարեց կանանց սպանությանը դրդելու մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ անչափահասի, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Եղեգնաձոր  քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն համոզելու միջոցով դրդել է համաքաղաքացի, անչափահաս Ն.Խ.-ին ապօրինաբար կյանքից զրկել Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի Վարդուշ Սիմոնյանին և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակչուհի Գոհար Բարսեղյանին և հափշտակել նրանց ոսկյա ականջօղերը: Նախնական քննության տվյալներով՝ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն  2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-13:00-ի սահմաններում,  Ն.Խ.-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել է Եղեգնաձոր քաղաքի  Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում  գտնվող Վարդուշ Սիմոնյանի առանձնատուն, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում գտնվող Գոհար Բարսեղյանի տուն: Ըստ դերաբախշման՝ Ն.Խ.-ն մտել է տարեց կանանց տուն, իսկ Ս.Զ.-ն հսկել է դրսում: Վարդուշ Սիմոնյանից և Գոհար Բարսեղյանից հափշտակված ոսկյա ականջօղերը նրանք հետագայում վաճառել են ոսկու առուվաճառքով զբաղվող կետերում, իսկ վաճառքից ստացված գումարը՝ տնօրինել երկուսով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ