Հայտնաբերվել են ԵԱՏՄ երկրներից ներկրված և չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ. Ֆիննախ


18:24 , 9 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԵԱՏՄ անդամակցության շրջանակում, մաքսային ընթացակարգերի ազատականացմանը զուգընթաց, Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը խիստ հսկողություն է իրականացնում այդ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ, որպեսզի որոշ քաղաքացիներ, օգտվելով պարզեցված ընթացակարգերից, չկարողանան շրջանցել մաքսային հսկողությունը, ինչի շնորհիվ, միաժամանակ կանխվում է ներկրողի կողմից սահմանին չֆիքսված բեռների համար հարկային տեսչություն հայտարագիր չներկայացնելը:

Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Այսպես, իրացնելով օպերատիվ տվյալները, վարչության աշխատակիցները տարբեր ավտոմեքենաների բեռնախցիկներից ԵԱՏՄ-ից Հայաստան տեղափոխված «մաքսային տարանցում» ընթացակարգով հայտարարագրված բեռների մեջ հայտնաբերել են չհայտարարագրված բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես, գրասենյակային սեղաներ, կվադրոցիկլեր, մեծ քնակությամբ թղթյա պարկեր, 640 կգ քաշով «Սնիկերս» տեսակի կոնֆետներ, բարձր արժեքով օդատաքացուցիչներ, մոտ 1200 կգ քաշով բույսերի աճեցման միջոցներ, հոտազերծիչներ և կոշիկի խնամքի պարագաներ: Վարչության աշխատակիցները հայտնաբերել են նաև առանձնակի խոշոր չափերի չհայտարարագրված ապրանքներ, այդ թվում` 44000 եվրո արժողությամբ օծանելիք և մաշկի խնամքի միջոցներ, 180 հատ գազի կաթսա` իրենց լրակազմով, 126 հատ հիվանդանոցային վերահսկիչ ազդանշան` մոտ 5000 եվրո արժողությամբ»,–ասվում է հաղորդագրությունում: