18:10 , 9 նոյեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանն աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին: Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք սատարում ենք պաշտոնական Երևանի՝ այս հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման նպատակադրվածությունը: Մենք շարունակելու ենք աջակցել կողմերին լուծման ուղիներ գտնելու համար: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ակտիվ միջնորդությունն այս հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական արդյունքների հասնելու համար»,- ասաց Ս. Լավրովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ