17:56 , 9 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Երեկվանից անհայտ կորել է Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Աբովյանը: Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի հավաստմամբ՝ Լուսինե Աբովյանը տնից դուրս է եկել երեկ կեսօրին.«Տնից դուրս է եկել իր հարազատներից մեկի տուն այցելելու նպատակով: Ես հստակ չեմ կարող հաստատել սահմանին հայտնվելու լուրը: Իսկ հարազատներն էլ այնպիսի արտառոց բան չեն ասում, որ կարող է որոնման հետ կապված որևէ արդյունք տալ»:
ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից Arartnews.am-ին տեղեկացրին, որ որոնման աշխատանքներ են սկսվել, և ուսումնասիրվում է ադրբեջանական կայքերի կողմից տարածված տեղեկատվությունը՝ համապատասխան որի Լուսինե Աբովյանը ձերբակալվել է հայ-ադրբեջանական սահմանին։