Թոռները Խորեն Աբրահամյանի մասին


21:10 , 12 դեկտեմբեր, 2012

Ապրիլի 1-ին նշվում է հայ թատրոնի մեծերից մեկի` Խորեն Աբրահամյանի ծննդյան տարեդարձը: Այս տարի լրանում է մեր սիրելի դերասանի 81-ամյակը: Գրեթե ամեն տարի «Խորեն Աբրահամյան և թատրոն» բարեգործական հիմնադրամը կազմակերպում է հուշ-երեկո: Հիմնադրամի տնօրենը մեծանուն դերասանի որդին է` Բաբկեն Աբրահամյանը` չնայած այն փաստին, որ մինչև այսօր փաստաթղթերով հիմնադրամի նախագահը հենց Խորեն Աբրահամյանն է: Մեծն վարպետի ծննդյան առիթով էլ ներկայացնում ենք նրա կյանքի հետաքրքիր դրվագները` թոռների հիշողությունների միջոցով: 

Խորեն Աբրահամյանն ու թոռները 

 

Այն հարցիս, թե այնպիսի տպավորություն է, որ կարծես միայն Խորեն Աբրահամյանի մահից հետո իր թոռները հայտնի դարձան, դերասանի թոռը` Խորեն Լևոնյանը, պատասխանեց. «Այնպես չէր, որ այն ժամանակ հայտնի չէինք... Երևի տարիքից էր, այն ժամանակ դեռ փոքր էինք: Մի կողմից էլ` դա լավ է, չէ՞ որ իր անունն եմ կրում»: Իսկ Խորենի կրտսեր եղբայրը` Արսենը, հավելեց. «Երբ Խորիկ պապիկը մահացավ, Խորենը արդեն խաղում էր թատրոնում: Ամեն ինչ շատ պատահական ստացվեց, Խորեն Աբրահամյանը չկար, և ոչ ոք մատնացույց չէր անում եղբորս: Նա Հ1-ում կրկնօրինակումներ էր անում: Շուրջ հինգ տարի դրանով զբաղվելուց հետո նրան նկատեցին և հրավիրեցին ֆիլմերից մեկում գլխավոր հերոսի կերպարը կերտելու: Այդ ժամանակվանից էլ Խորեն Լևոնյանը սկսեց երևալ»:

Շարունակությունն` այստեղ

Խորեն Լևոնյանը