Աշխարհի ամենայուրահատուկ 5 կղզիները, ուր այցելելը պարտադիր է


20:30 , 9 նոյեմբեր, 2015

Կղզիները յուրահատուկ են նրանով, որ ասես կտրված փոքրիկ աշխարհներ լինեն իրենք իրենցով։ Եկեք միասին տեսնենք, թե որոնք են աշխարհի ամենայուրահատուկ 5 կղզիները, որոնք հնարավորության դեպքում անկասկած արժե այցելել։

 ① Տրիստան դա Կունյա

Tristan da Cunha (Credit: Mark Hannaford/Getty)

Տրիստան դա Կունյան գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանում։ Այն ամենահեռավոր բնակեցված կղզիախումբն է աշխարհում։ Բրիտանական այս տարածքը 2000 կմ հեռավորության վրա է գտնվում մոտական ցամաքային տարածքից՝ Սուրբ Հելենա կղզուց, և 2400 կմ հեռավորության վրա է գտնվում ամենամոտ մայրցամաքային տարածքից՝ Հարավային Աֆրիկայից։

Բացի այն, որ այն ամենահեռավորն է, Տրիստան դա Կունյան հայտնի է նաև այստեղ ապրող թռչունների բազմաթիվ տեսակներով, որոնցից 15-ը՝ էնդեմիկ, այդ թվում ձկնաքաղեր ու պինգվիններ։

Tristan da Cunhas closest neighbours (Credit: Mark Hannaford/Getty)

 ② Մուրանո

Murano island at sunset (Credit: Carlo Morucchio/Getty)

Մուրանոն գտնվում է Վենետիկից 1.5 կմ դեպի հյուս։ Այն ողջ աշխարհում հայտնի իտալական ապակեգործության ծննդավայրն է 1291թ.-ից ի վեր, երբ վենետիկյան արհեստավորները ստիպված էին լքել Վենետիկն ու այստեղ տեղափոխվել՝ վախենալով հրդեհից։

Գեղեցիկ լողափերով կղզիներ շատ կգտնեք, սակայն, թերևս, ոչ մի տեղ չեք կարող գտնել ամբողջովին ապակուց լողափ։ Ժամանակի ընթացքում ապակեգործության ընթացքում ապակու թափոնները հարթեցվել ու խճաքարերի են նմանվել, որոնք այսօր ապահովում են կղզու ապակյա անկրկնելի գեղեցիկ լողափերը։

Must-visit Murano (Credit: Dan Kitwood/Getty)

 ③ Աոգաշիմա

Aogashima caldera (Credit: Dataichi/Simon Dubreuil/Getty)

Այս վայրը նկարագրվում է որպես «Ջուրասիկ պարկի նման բնական ամրոց»՝ շնորհիվ ծովի մակարդակից 400 մետր բարձրության հասնող խառնարանային պատերի։ Հրաբխային կղզին նաև փոքրիկ խառնարան ունի, որն առաջացել է հրաբխի երկրորդ՝ ավելի փոքր ժայթքումից։ Նրանք, ովքեր աստղային երկնքի գեղեցիկ տեսարանների ականատես են ուզում լինել, կարող են վրաններ տեղադրել երկրորդ խառնարանի մոտ, որտեղից անհավանական պարզ աստղային երկինք է բացվում։ Կարող է տարօրինակ հնչել, սակայն մարդիկ այստեղ փաստացի բնակվում են խառնարանների մեջ։ Ոչ ոք վստահ չէ, թե ինչպես է առաջացել առաջին բնակավայրը, սակայն դրա հնությունը թվագրվում է Էդո ժամանակաշրջանին, որը սկսել է 1603թ.-ից։ Տեղի լեգենդների համաձայն՝ կզին ժամանակին արգելված է եղել կանանց համար, քանի որ բնիկները հավատացած էին, որ կանայք ու տղամարդիկ, միմյանց հետ ապրելով, կարող են բարկացնել աստվածներին։

Lush Aogashima (Credit: Jaime Pérez/Flickr)

 Գերնսի

Fishing boats in Guernsey (Credit: Holger Leue/Getty)

Գերնսին Բրիտանական նեղուցի կղզիներից մեկն է։ Այստեղ պատրաստվում է աշխարհի ամենահամեղ կաթնամթերքը։ Կղզին հայտնի է նաև կովերի ամենամյա շքերթով, որի ժամանակ տեղացիները զարդարում են կովերին գույնզգույն խենթ ձևերով ու նրանց շքերթի հանում փողոցներով։ Այստեղ կարելի է օրմեր կոչվող հազվագյուտ խեցեմորթներ գտնել, որոնք կարելի է որսալ միայն լիալուսնի կամ նորալուսնի ժամանակ՝ հունվարի 1-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում։
Այս կղզում, սակայն, անգլիական հին բարքեր էին տիրում, և միայն 2000թ.-ին էր, որ կանայք այստեղ հնարավորություն ունեցան գույք ժառանգել։ Ինչևէ, քանի որ կղզին մոտ է գտնվում Ֆրանսիային, այստեղ կարելի է տեսնել նաև ֆրանսիական ազդեցությունը, հատկապես խոհանոցում։Guernsey Grand Prixe (Credit: Anton Want/Allsport/Getty)

 Հարավային Ջորջիա

King penguins in South Georgia (Credit: Rosemary Calvert/Getty)

Ջորջիան գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։ Կղզին անկրկնելի գեղեցիկ բնապատկերներ ունի, հարուստ վայրի բնություն ու հարուստ պատմություն։

Գտնվելով Ատլանտյան բևեռի էկոհամակարգում և տարբերվելով շրջանի մյուս վայրերից նրանով, որ այստեղ կլոր տարին սառույցով չէ, որ ծածկված է՝ վայրի բնությունն այստեղ պարզապես փթթում է։ Այստեղ կարելի է պինգվիններ, փոկեր, ձկնաքաղեր տեսնել, որոնք չեն վախենում մարդկանցից, և կարելի է հարաբերականորեն ավելի մոտ գնալ նրանց։

South Georgia seal pups (Credit: Michael Nolan/Getty)