Հաճախ հանդիպող 6 քմահաճույքներ, որոնք իրականում կարող են հոգեկան հիվանդ լինելու նախանշաններ հանդիսանալ (Photo)


17:15 , 9 նոյեմբեր, 2015

Յուրաքանչյուրիս վարքում կարելի է նկատել ինչ-որ տարօրինակություն, որը, թվում է, հատուկ է միայն տվյալ մարդուն։ Եվ իզուր է թվում, քանի որ համաձայն գիտական հետազոտությունների՝ ամեն փոքրիկ քմահաճույք, սովորություն ու վարքային այլ տարօրինակություն կարող է իրականում հոգեկան հիվանդության մասին վկայող նախանշան լինել։ Ձեզ ենք ներկայացնում 6 այդպիսի քմահաճույքներ, որոնց նկատմամբ պետք է ավելի ուշիմ լինել։

1. Պարուրեզ. ուրիշների ներկայությամբ միզելու վախ

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Դուք, օրինակ, ռեստորանում, մտնում եք զուգարան և պետքարանին մոտենալով՝ սկսում եք Ձեր բնական կարիքը հոգալ, երբ լսում եք, որ զուգարան էլի մարդ մտավ։ Ու հենց այդ պահից Ձեզ մոտ կտրուկ դադարում է միզարձակումը, թեև Դուք դեռ չեք վերջացրել։ Դուք աստիճանաբար խուճապի եք սկսում մատնվել՝ գիտակցելով, որ Ձեր կողքի զուգարանում միզող մարդը լսում է, որ Դուք ոչինչ չեք անում, իսկ Ձեր հետևում իսկական հերթ է սկսում գոյանալ, և մինչ Դուք տանջվում եք՝ փորձելով հոգալ Ձեր կարիքը, այդ մարդիկ տարակուսում են, թե ինչ եք Դուք անում այդքան ժամանակ։

2․ Եղունգներ կրծելու սովորություն

Օնիխոֆագիան աշխարհում առավել հաճախ հանդիպող հոգեկան շեղումներից է, որն արտահայտվում է եղունգները կրծելու կպչուն ցանկությամբ։ 10-18 տարեկանների 45 տոկոսն ունի այս շեղումը, ընդ որում, դրանից տառապում են առավելապես կանայք, իսկ օնիխոֆագիայով տառապող առավել հայտնի դեմքերն են Բրիթնի Սփիրսը, Ժակլին Քենեդին և Եվա Մենդեսը...

3․ Սեփական էմոցիոնալ վիճակը հասկանալու և արտահայտելու անկարողություն

Դուք հաճա՞խ եք լսում Ձեր ընկերուհու գանգատները, իբր չեք կիսվում նրա հետ։ Ձեր ընկերուհին պարբերաբա՞ր է գանգատվում ընկերուհիներին, որ «նա երբեք չի կիսվում ինձ հետ իր ապրումներով…», «նրան բացարձակ չի հուզում, թե ինչ է կատարվում իմ հոգում...» և այլն։

Այս երևույթները բացատրվում են «ալեկսիտիմիա» տերմինով, որով բնութագրում են այն վիճակը, երբ մարդը չի կարողանում գիտակցել ու նկարագրել իր էմոցիոնալ վիճակը։ Ալեկսիտիմիա ունեն բոլոր մարդիկ, ողջ հարցը նրանում է, թե որքանով է այն սուր արտահայտված։ Հոգեբանները համարում են, որ մարդկանց 8-10 տոկոսի մոտ առկա է այս շեղման բարդ տեսակը, ընդ որում՝ նրանց մեծ մասը տղամարդիկ են։ 

4․ Բռնի էմոցիոնալ պոռթկում

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Ձեր վերադասը սուր քննադատության է ենթարկում Ձեզ ինչ-որ թերացման համար, իսկ Դուք զգում եք, որ էլ չեք կարողանում զսպել Ձեր ծիծաղը ու որքան էլ ջանում եք Ձեզ հավաքել՝ իմանալով, թե ինչ հետևանքներով է հղի նման պոռթկումը, միևնույն է, սկզբում Ձեր մեղավոր հայացքին փոխարինում է հիմար ժպիտը, հետո նյարդային քրքիջը, ապա սկսվում է հիստերիկ հռհռոց։ Եթե Ձեզ հետ եղել է նման բան, ապա Դուք մեծ հավանականությամբ ունեք «բռնի էմոցիոնալ պոռթկում» կոչվող շեղումը, որը հայտնի է նաև որպես «պսևդոբուլբարային աֆեկտ»։ 

5․ Սովորական ձայներից փշաքաղվելը

Յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի մի ձայն, որը նա տանել չի կարողանում ու փշաքաղվում է հասնում այն լսելիս։ Մեկը չի սիրում պենոպլաստի շփման ձայնը, մյուսը տանել չի կարողանում գրատախտակին քսվող կավճի ձայնը, երրորդը չի սիրում ճոճանակի ճռճռոցը, իսկ չորրորդն էլ փշաքաղվում է, երբ «ֆռթացնելով» են խմում։ Նման ռեակցիայի նորմալ լինել-չլինելը կախված է նրանից, թե որքանով են այդ ձայները խանգարում Ձեզ ապրել։

6․ Անհնազանդության ընդդիմադիր շեղում

Ցանկացած մեծ կոլեկտիվում կարելի է գտնել ինչ-որ աշխատակցի, ով սվիններով է ընդունում ցանկացած բան, որ ասում է ղեկավարությունը։ Նա ձգտում է ամեն գնով հեղինակազրկել ղեկավարությանը և դա անում է ամենաաղմկոտ ու տհաճ ձևով վերջիններիս համար, ինչպես նաև համառում ու վիճում է վերադասի հետ նույնիսկ ամենաչնչին առիթներով։