Բաքուն հայտնում է սահմանը հատած տարեց հայ կնոջ մասին


15:44 , 9 նոյեմբեր, 2015

Բաքուն հայտնում է սահմանը հատած տարեց հայ կնոջ մասինPanARMENIAN.Net-ը գրում է.

Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հայտնում է Ղազախի և Նոյեմբերյանի սահմանին՝ առաջնագծում, ՀՀ քաղաքացու կողմիցսահմանը հատելու դեպքի մասին:

Ըստ հաղորդագրության, մոլորված կինը 1942 թվականին ծնված Լուսիկ Ղուկասի Աբովյանն է: «Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո նա կփոխանցվի հայկական կողմին», - մեջբերում է հաղորդագրությունը Trend գործակալությունը:

Իր հերթին, Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակչուհի Լուսիկ Աբովյանին կեսօրից ի վեր փնտրում են և չեն կարողանում գտնել: Սակայն տարեց տիկնոջ կողմից սահմանը հատելու վերաբերյալ տեղեկություն գյուղում դեռ չկա: