15:24 , 9 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը վախենում է, որ գաղթականների ճգնաժամը կարող է ծանր հետևանքներ ունենալ Եվրամիության անդամ երկրների համար, հաղորդում է Deutsche Welle-ն:
Ասելբորնը նախազգուշացրել է ԵՄ-ի փլուզման և սահմանների վերահսկման վերադարձի մասին: Նա ընդգծել է, որ փլուզումը կարող է շատ արագ տեղի ունենալ, եթե կողմերը միասնություն չցուցաբերեն: