Աշոտյան. ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարևոր թյուրըմբռնում կար


14:36 , 9 նոյեմբեր, 2015

Աշոտյան. ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարևոր թյուրըմբռնում կարPanorama.am-ը գրում է.

Արմեն Աշոտյանն արձագանքել է ՀԱԿ հայտարարությանը, նշելով, որ այնտեղ մի շատ կարևոր թյուրըմբռնում կար:

«Ծանոթացա ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հեռուստահաղորդման մասին այսօր հնչած տարբեր կարծիքներին, այդ թվում՝ ՀԱԿ-ի հայտարարությանը:

Շնորհակալ եմ նման ուշադրության, հետաքրքրվածության և ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար:

ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարևոր թյուրըմբռնում կար: Հաղորդաշարը ստեղծված չէ հատուկ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն ու լուսաբանումը ապահովելու նպատակով: Սահմանադրության քարոզչության համար կան բազմաթիվ հատուկ նախատեսված այլ հարթակներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ